ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Կադաստրի կոմիտեն հրավիրում է աշխատանքային քննարկման

10.11.2025
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Կադաստրի կոմիտեն հրավիրում է աշխատանքային քննարկման

Հարգելի գործընկերներ,

Կադաստրային քարտեզներում առկա սխալների ուղղման գործընթացի արդյունավետության բարձրացման և լավարկման նպատակով հրավիրում ենք մասնակցելու «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին վերաբերող աշխատանքային քննարկմանը։

Հանդիպում-քննարկումը կկայանա սույն թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 16.00-ին, Արշակունյաց 7 հասցեում գտնվող վարչական շենքում։

Շահագրգիռ գերատեսչությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև բոլոր անհատ մասնագետները կարող են մասնակցել քննարկմանը։

Մասնակցության համար խնդրում ենք մինչև նոյեմբերի12-ը info@cadastre.am էլ․ հասցեին ուղարկել նամակ՝ նշելով մասնակցի անունը, ազգանունը, (կազմակերպության անվանումը) և էլեկտրոնային հասցեն: