Ազգային Ժողով․ Երկրորդ ընթերցում
Այսօր Ազգային Ժողովում քննարկվեց և երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Ռիելթորական գործունեության մասին» օրենքն ու հարակից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իր ելույթում նշեց, որ նախատեսվում է ներդնել անշարժ գույքի կառավարման ինստիտուտ:
Առաջինից երկրորդ ընթերցում ներկայացված առաջարկների հիման վրա նախաձեռնությունը փոփոխությունների է ենթարկվել:
Մասնավորապես, պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկել է օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի միջոցով անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մուտքագրման համար՝ ֆիզիկական անձանց համար յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի բազային տուրքը 5000 դրամի փոխարեն սահմանել 1000դրամ: Առաջարկն ընդունվել է:
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Սուրեն Թովմասյանի ելույթը.