Կադաստրային քարտեզների ուղղումը կկատարվի մեկ միասնական կարգով
07.09.2021
Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի N 1383-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման մեջ:
Որոշման առանցքային մասը հանդիսացող N 2 հավելվածում նախատեսված միջոցառումները կիրառվել են պիլոտայիՆ կարգով։
Ընդունված փոփոխություններով և լրացումներով ՀՀ տարածքում կադաստրային քարտեզների ուղղումը կկատարվի մեկ միասնական կարգով, որը հնարավորություն կստեղծի ապահովել կադաստրային քարտեզների ճշգրտությունը։
Տեղեկացնում ենք, որ կադաստրային քարտեզներում անշարժ գույքի միավորներին վերաբերող սխալները կարող են առաջացած լինել
- անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման նպատակով կատարված սխալ (գծային չափի կամ տեղադիրքի կամ երկրաչափական տեսքի սխալ) քարտեզագրման աշխատանքների,
- անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման նպատակով կատարված քարտեզագրման աշխատանքներից հետո առաջացած անշարժ գույքի միավորի չտեղադրման կամ ոչ ճիշտ տեղադիրքով տեղադրության,
- ոչ ճիշտ չափերով տեղադրության,
- պետական գրանցման համար ոչ ճիշտ տվյալներով (գծային չափ, տեղադիրք, մակերես, երկրաչափական տեսք) հատակագծերի ներկայացման արդյունքում:
Հարցերի դեպքում դիմել Կադաստրի կոմիտե: