Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի խոսքը Սուրբ Ծննդյան և Ամանորի առիթով
25.12.2009
![Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի խոսքը Սուրբ Ծննդյան և Ամանորի առիթով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի խոսքը Սուրբ Ծննդյան և Ամանորի առիթով](https://cadastre.am/index.php/storage/files/news_9472942581_Zakharyan_News_1-700x_.jpg?token=edd5826a7ed3b74cb4275b8862bf7b8a)
Հարգելի գործընկերներ, կադաստրի համակարգի աշխատակիցներ
Շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ: Մաղթում եմ, որ գալիք տարին բոլորիդ համար լինի բեկումնային, հաջողություններով լի տարի:
Թող 2010 թվականը մեր համակարգի համար լինի աշխատանքային ձեռքբերումների և հնարավոր խոչընդոտներն արժանապատիվ հաղթահարելու տարի: Ցանկանում եմ, որ նոր տարին ձեզ համար դառնա մասնագիտական հաջողությունների և նվիրական երազանքների իրականացման տարի:
Երվանդ Զախարյան