Աշխատանքային խորհրդակցություն
![Աշխատանքային խորհրդակցություն Աշխատանքային խորհրդակցություն](https://cadastre.am/index.php/storage/files/img-8785-700x_.jpg?token=a662f76e70589e94045a01a2ea92d855)
Սեպտմբերի 6-ին կայացած աշխատանքային խորհրդակցության սկզբում Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ևս մեկ անգամ անդրադարձավ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված աշխատանքներին։
Կոմիտեի ղեկավարի տեղակալ Ա.Գուգարացին,Գեոմատիկայի կենտրոնի պետ Վ.Մուրադյանին, Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գ. Մանուկյանին հանձնարարվեց պատրաստել իրավական ակտ տարածական տվյալների կառավարման վերաբերյալ և ներկայացնել առաջարկություններ ոլորտի հետագա զարգացման համար։
Կոմիտեի ղեկավարը հանձնարարեց մշակել հայեցակարգ՝ չափագրողների և մարկշեյդերական որակավորում ստացող անձանց գործունեությունը կանոնակարգելու վերաբերյալ։ Նախատեսվում է նաև ուսումնական հաստատությունների հետ համատեղ մշակել նոր կրթական ծրագիր՝ մարկշեյդերական մասնագիտական կրթության որակի բարելավման և կատարելագործման համար ։
Ամփոփելով նիստը՝ Ս. Թովմասյանը ևս մեկ անգամ ընդգծեց Covid-19-ի դեմ պայքարի շրջանակներում աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների խստիվ պահպանման կարևորությունը։