Մեղրաձոր համայնքում գտնվող անանուն լեռն այսուհետ կկոչվի Անապակ. հանձնաժողովն ընդունեց նաև օրակարգում ընդգրկված 14 առաջարկները
06.11.2019
![Մեղրաձոր համայնքում գտնվող անանուն լեռն այսուհետ կկոչվի Անապակ. հանձնաժողովն ընդունեց նաև օրակարգում ընդգրկված 14 առաջարկները Մեղրաձոր համայնքում գտնվող անանուն լեռն այսուհետ կկոչվի Անապակ. հանձնաժողովն ընդունեց նաև օրակարգում ընդգրկված 14 առաջարկները](https://cadastre.am/index.php/storage/files/geo-names-77-small-700x_.jpg?token=b67aa1c1058b325a40815d9f5580910e)
ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի նոյեմբերի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված էր 15 հարց: Քվորումն ապահովված էր: Հանձնաժողովի 14 անդամներից ներկա էին 9-ը:
Նիստի հենց սկզբում քննարկման դրվեց «Էյ ընդ էմ Ռեյր» ՍՊԸ-ի՝ Մեղրաձոր համայնքի Արտավազ բնակավայրում գտնվող լեռը Հրաշալեռ կամ Անապակ անվանակոչելու մասին գրությունը: Հանձնաժողովի հավանությանն արժանացավ Անապակ տարբերակը: Քվեարկությամբ ընդունվեցին մնացած առաջարկությունները ևս: Աշխարհագրական օբյեկտների անվանափոխման առաջարկները հանձնաժողովն ստացել է Կոտայքի, Տավուշի և Լոռու մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Հանձնաժողովը համաձայնության չեկավ միայն Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող Թփի ղաշ կոչվող ամրոցի անվանափոխման հարցում (առաջարկվել է Թփի լանջ տարբերակը): Հարցը կքննարկվի տեղանքում լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելուց հետո: