Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 21.12.2021 - Ակտուալ չէ
Կոդ ծածկագիր՝ 61-26.9է-Մ3-41

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Կադաստրի կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու մասին

Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստրի

 (ծածկագիր՝ 61-26.9է-Մ3-41)

 

Իրականացնում է՝ Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթները կանոնակարգող գերատեսչական ակտերով սահմանված կարգով իր վարույթում գտնվող գույքի նկատմամբ իրավունքների և (կամ) սահմանափակումների պետական գրանցման դիմումների հիման վրա օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում.

Տրամադրում է՝ գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման գործավարությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված կարգով գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների, ինչպես նաև այլ տեղեկատվություն.

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • Բարձրագույն կրթություն.

  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

  • Գույքի նկատմամբ իրվունքների պետական գրանցման մասին, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, Վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

 

Աշխատավարձը՝ 175.932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) դրամ է:

 

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` 2023 թվականի հուլիսի 28-ը:

* * *

Նշված  թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

* * *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

  •  գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

  •  անձնագրի պատճենը,

  •  կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).

  •  աշխատանքային գրքույկի պատճենը.

  •  արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

  •  մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

 

Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 10։00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։

 

Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,

հեռ.՝ 060 474247

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 21.12.2021թ.:

 

Պաշտոնի անձնագիր

Դիմում