ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կոմիտեի կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությունում փորձագետ ներգրավելու մասին
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝
-
կատարել տարատեսակ իրավական ակտերից, աշխատանքային և այլ փաստաթղթերից մասնագիտական թարգմանություններ:
Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու պահից սկսած 4 (չորս) ամիս ժամկետով:
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
ՀՀ քաղաքացիություն,
-
բարձրագույն կրթություն,
-
անգլերենի գերազանց իմացություն,
-
առնվազն 3 տարվա թարգմանչական փորձ,
-
թիմում աշխատելու ունակություն,
-
իրավական ակտերի թարգմանելու կարողություն։
Փորձագետի պարտականությունները՝
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները (շուկայական գնահատման վերաբերյալ տարբեր երկրների օրենսդրությունների՝ մասնավորապես գնահատման ստանդարտների, գահատողների որակավորման անցկացման կարգերի, այլ իրավական ակտերի և աշխատանքային փաստաթղթերի թարգմանություններ) պահպանել Կադաստրի կոմիտեի ներքին կարգապահական կանոնները, իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2022 թվականի փետրվարի 11-ը ներառյալ։
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Փորձագետի աշխատավարձը կազմում է` 230.000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ փաստաթղթերը.
1. դիմում (ձևանմուշը կցվում է)
2. անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4. արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթրի պատճենը (պատճենները),
6. մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
7. համառոտ CV:
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։
Աշխատանքի վայրը՝ Կադաստրի կոմիտե /ք.Երևան, Արշակունյանց 7/:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ հեռ. 060474247: