Հայտարարություն

Վերջնաժամկետ 14.01.2021 - Ակտուալ չէ
Կոդ
Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման գործունեության բնագավառում հերթական որակավորման ստուգումը անցկացվելու է  2021 թվականի հունվարի 22-ին ժամը՝ 10:00 -ին:
Հայտնում ենք նաև, որ ելնելով հայտատուների քանակից որակավորման ստուգումը  կարող է անցկացվել մեկից ավելի օրերով, որի մասին համաձայն կարգի՝ պատշաճ ձևով կտեղեկացվի նախապես:
Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:
Դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումի ձևը տեղադրված է ստորև:  Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
  • գրավոր դիմում` կոմիտեի ղեկավարի անունով,
  • բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմի) պատճենը,
  • անձնագրի պատճենը,
  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 9 0000 5163283, բնօրինակը ներկայացնել որակավորման ստուգման օրը)
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափի:
Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի ընդհանուր բաժնում` փոստով (ք. Երևան, Արշակունյաց 7) կամ էլեկտրոնային եղանակով (info@cadastre.am) 2020 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ը ներառյալ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 14.01.2021թ., մինչև ժամը` 18:00, աշխատանքային օրվա ավարտը:
Որակավորումն անցկացվելու է ք. Երևան, Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչական  շենքի 12-րդ հարկում:
Անշարժ գույքի գնահատման գործունեության հայտատու ֆիզիկական անձանց որակավորման ստուգման հարցաշարը տեղադրված է Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայք էջում  www.cadastre.am, մասնավորապես, «Որակավորում» բաժնի «Անշարժ գույքի գնահատում» ենթաբաժնում: 
 
Իրավաբանական վարչություն
Օրենսդրության մշակման և որակավորման բաժին
Հեռ. 060-474114