Թափուր պաշտոն
Վերջնաժամկետ 25.12.2020
- Ակտուալ չէ
Կոդ
Կադաստրի կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ քարտուղարության փաստաթղթավարի (ծածկագիր՝ 61-26.5-Մ7-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2020 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 11։00-ին Կադաստրի կոմիտե (ք. Երևան, Արշակունյաց 7):
Հարցազրույցի հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
-
անձնագիր (ՀԾ համարանիշ)
-
դիպլոմ (առկայության դեպքում)
-
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 95,903 ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա պատասխանատվություն ստանձնելու կարողություն։
Կադաստրի կոմիտեի քարտուղարության փաստաթղթավարի (ծածկագիր՝ 61-26.5-Մ7-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է)։
Աշխատավայրի հասցեն է՝ ՀՀ ք․ Երևան, Արշակունյաց 7:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2020 թվականի դեկտեմբերի 25-ը։
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-474247 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն (hr@cadastre.am) էլեկտրոնային փոստի հասցեին։