Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 18.03.2022 - Ակտուալ չէ
Կոդ 61-25.1-Մ2-2

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Կադաստրի կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու մասին

Գրանցման վարչության գրանցման բաժնի գլխավոր մասնագետի

 (ծածկագիր՝ 61-25.1-Մ2-2)

   Իրականացնում է՝

  • գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործընթացի ուսումնասիրություններ, իսկ հայտնաբերված թերությունների և սխալների վերաբերյալ ներկայացնում՝ մասնագիտական եզրակացություն,

  • գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման, դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործառույթները կարգավորող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի մշակման աշխատանքները, ստորաբաժանումների կողմից իրականացված վարույթների ամփոփման աշխատանքները,

  • ստորաբաժանումների կողմից իրականացված վարույթների ամփոփման աշխատանքները.

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • Բարձրագույն կրթություն.

  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում ` երեք տարվա աշխատանքային ստաժ:

  • Գույքի նկատմամբ իրվունքների պետական գրանցման մասին, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, Վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

 

Աշխատավարձը՝ 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:

 

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` 2022 թվականի օգոստոսի 31-ը:

* * *

Նշված  թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

* * *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

  •  գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

  •  անձնագրի պատճենը,

  •  կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).

  •  աշխատանքային գրքույկի պատճենը.

  •  արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

  •  մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

 

Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 10։00-ից 12:30-ը և             14:30-ից 17:00-ը։

 

Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,

հեռ.՝ 060 474247

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 18.03.2022թ. ժամը 17:00-ն:

 

Պաշտոնի անձնագիր