Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 16.03.2022 - Ակտուալ չէ
Կոդ 61-26.6դ2-Մ6-2

Հայտարարություն

Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

Կադաստրի կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ «Արմավիր» սպասարկման գրասենյակի մասնագետի (ծածկագիր` 61-26.6դ2-Մ6-2) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2022 թվականի մարտի 23-ին, ժամը 15։00-ին Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (ք. Երևան, Արշակունյաց 7):

Հարցազրույցի հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

1. անձնագիր (ՀԾ համարանիշ)

2. դիպլոմ  (առկայության դեպքում)

3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)

4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։

Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 111.115 ՀՀ դրամ։

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա պատասխանատվություն ստանձնելու կարողություն։

Կադաստրի կոմիտեի «Արմավիր» սպասարկման գրասենյակի մասնագետի (ծածկագիր` 61-26.6դ2-Մ6-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է)։

Աշխատավայրի հասցեն է՝ Հայաստան, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 28:

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցին ներկայանալու հաստատման վերջնաժամկետն է՝ 2022 թվականի մարտի 16-ը ներառյալ։

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-474147 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն hr@cadastre.am կամ meri.khachikyan@cadastre.am էլեկտրոնային փոստի հասցեին։

 

Պաշտոնի անձնագիր