Հայտարարություն

Վերջնաժամկետ 03.11.2022 - Ակտուալ չէ
Կոդ

 Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է 2022 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը՝ 11:00-ին, ք. Երևան, Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչական շենքի 12-րդ հարկում:

 Հայտնում ենք նաև, որ ելնելով հայտատուների քանակից որակավորման ստուգումը կարող է անցկացվել մեկից ավելի օրերով, որի մասին նախապես պատշաճ կարգով կտեղեկացվի:

 Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառներից որևէ մեկում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

  Դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումի ձևը տեղադրված է ստորև: Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) կամ աշխատանքային գրքույկի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենները,

  • անձնագրի պատճենը,

  • մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,

  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 900005163283):

 Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի ընդհանուր բաժնում` առձեռն, փոստով (ք. Երևան, Արշակունյաց 7) կամ էլեկտրոնային եղանակով (info@cadastre.am)՝ 2022 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 3-ը:

  Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 3-ը ներառյալ:

   Որակավորման հարցաշարերը տեղադրված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջում  (www.cadastre.am):

 

Դիմում