Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 28.11.2022 - Ակտուալ չէ
Կոդ 61-26.9դ1-Մ6-1

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Կադաստրի կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու մասին

«Արմավիր» սպասարկման գրասենյակի մասնագետ

 (ծածկագիր՝ 61-26.9դ1-Մ6-1)

 

Մասնակցում է՝

  • անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների, դրանց իրականացման համար դիմումի ու անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգի, պետական տուրքի ու ծառայությունների վճարման` դրանց գործակիցների կիրառման, գործառույթների իրականացման ժամկետների վերաբերյալ խորհրդատվության անվճար տրամադրման աշխատանքներին

  • մասնակցում է առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումներից ուղարկված էլեկտրոնային փաստաթղթի (վկայական, որոշում, տեղեկանք և այլն) ելքագրման և Գրասենյակի կնիքով հաստատված թղթային տարբերակը դիմումատուներին տրամադրման աշխատանքներին.

      Իրականացնում է՝

  • անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման նպատակով Գրասենյակ տրվող դիմումների և դրանց կից ներկայացվող փաստաթղթերի ընդունման աշխատանքները.

  • սահմանված ժամկետներում ավարտական փաստաթղթերի ելքագրման և դիմումատուին տրամադրման աշխատանքները.

  • մուտքագրված դիմումի և դիմումին կից փաստաթղթղերի տեսաներածում և տեսաներածված նյութերի կապակցում դրանց վերաբերյալ մուտքագրված տեքստային տվյալներին:

  • անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման նպատակով Գրասենյակ տրվող դիմումների և դրանց կից ներկայացվող փաստաթղթերի բնօրինակների ժամանակավոր պահպանման և առաքչին հանձնելու աշխատանքները.

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • Առնվազն միջնակարգ կրթություն.

  • Աշխատանքային ստաժ չի պահանջվում.

  • «Գույքի նկատմամբ իրվունքների պետական գրանցման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, Վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

 

Աշխատավարձը՝ 111.115 (մեկ հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ է:

 

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` 2023 թվականի փետրվարի 21-ը:

* * *

Նշված  թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

* * *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

  •  գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

  •  անձնագրի պատճենը,

  •  կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները) (առկայության դեպքում).

  •  աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).

  •  արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

  •  մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

 

Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 10։00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։

 

Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,

հեռ.՝ 060 474247

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է`  28.11.2022թ.:

 

Պաշտոնի անձնագիր