Թափուր պաշտոն
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 61-25.5-Մ2-12)
Իրականացնում է՝
-
Կոմիտեի կողմից տրված լիազորագրի հիման վրա առավել բարդ դատական գործերով մարմնի շահերի պաշտպանությունը դատարաններում,
-
ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի, ՀՀ սահմանադրական և վճռաբեկ դատարանների որոշումների վերլուծություն,
-
Կոմիտեի դատարաններում հանդես գալու հետ կապված իրավական օգնություն՝ խորհրդատվություն, թերությունների շտկում, պարզաբանում,
-
Պետական և այլ մարմիններից, քաղաքացիներից ստացած դատարաններին առնչվող փաստաթղթերի (հայցադիմումներ, միջնորդություններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, հայցադիմումի պատասխաններ, դիրքորոշումներ և այլն) ուսումնասիրություն ու համապատասխան ընթացք տալիս դրանց:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
Կրթություն, որակավորման աստիճանը
Ուղղություն |
Գործարարություն, վարչարարություն և իրավունք |
Ոլորտ |
Իրավունք |
Ենթաոլորտ |
Իրավունք |
Մասնագիտություն |
042101.00.6 կամ 042101.00.7 Իրավագիտություն |
-
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
-
«Գույքի նկատմամբ իրվունքների պետական գրանցման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, Վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Աշխատավարձը՝ 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ:
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` 2023 թվականի հունիսի 12-ը:
* * *
Նշված թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
* * *
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
-
գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս), անձնագրի պատճենը,
-
կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
-
աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
-
արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
-
մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 10։00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 01.02.2023թ.:
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7
հեռ.՝ 060 474 247