Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 05.05.2023 - Ակտուալ չէ
Կոդ 61-25.1-Մ6-2

Հայտարարություն

Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

 

Կադաստրի կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ գրանցման վարչության գրանցման բաժնի մասնագետի (ծածկագիր` 61-25.1-Մ6-2) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 15-ին, ժամը 11։00-ին Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (ք. Երևան, Արշակունյաց 7):

Հարցազրույցի հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

1. անձնագիր (ՀԾ համարանիշ)

2. դիպլոմ  (առկայության դեպքում)

3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)

4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։

Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 139 776 ՀՀ դրամ։

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա պատասխանատվություն ստանձնելու կարողություն։

Կադաստրի կոմիտեի գրանցման վարչության գրանցման բաժնի մասնագետի (ծածկագիր` 61-25.1-Մ6-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է)։

Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Արշակունյաց 7։

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցին ներկայանալու հաստատման վերջնաժամկետն է՝ 2023 թվականի մայիսի 5-ը ներառյալ։

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-474247 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն  hr@cadastre.am էլեկտրոնային փոստի հասցեին։

 

Պաշտոնի անձնագիր