Հայտարարություն
Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում փորձագետ ներգրավելու մասին
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ փորձագիտական աշխատանքի նպատակը կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կանոնադրությունից բխող գործառույթների իրականացման ապահովումն է, մասնավորապես գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, ինչպես նաև գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրումը:
Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու պահից սկսած 1 (մեկ) տարի ժամկետով:
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
ՀՀ քաղաքացիություն,
-
բարձրագույն կրթություն,
-
Կադաստրի կոմիտեում աշխատանքային փորձ,
-
թիմում աշխատելու ունակություն:
Փորձագետի պարտականությունները՝
Փորձագետը կոմիտեին տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները.
-
կայացնի որոշում գույքի գրանցման կամ կասեցման կամ մերժման կամ դադարեցման վերաբերյալ,
-
տրամադրի գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվությունը կամ մերժելու դիմումի պահանջը,
-
պահպանի կոմիտեի ներքին կարգապահական կանոնները, իրականացնի ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2023 թվականի հոկտեմբերի 13-ը՝ ժամը 17:00-ն։
Ի գիտություն՝ չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Փորձագետի աշխատավարձը կազմում է 276.000 (երկու հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1.դիմում՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
2.անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3.կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
5.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք (տեղեկանքներ) համապատասխան մարմնից (մարմիններից)) պատճենները` բնօրինակների հետ,
6. մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։
Աշխատանքի վայրը՝ Կադաստրի կոմիտե (ք. Երևան, Կոմիտասի 35/2): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060-47-42-47 հեռախոսահամարով: