Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 07.11.2023 - Ակտուալ չէ
Կոդ 61-26.4-Մ3-2

 Հայտարարություն

Կադաստրի կոմիտեն հայտարարում է  արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար  

 

Կադաստրի կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ գնումների կազմակերպման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 61-26.4-Մ3-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Գնումների կազմակերպման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 61-26.4-Մ3-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

 Աշխատավայրը՝ ք.Երևան, Արշակունյաց 7, Կադաստրի կոմիտեի վարչական շենք:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2023 թվականի նոյեմբերի  7-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ:

 

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),

2.անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջի բավարարում,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,

5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

  • Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):

  • Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը  11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 221.312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

 

Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46-49, 56-58, 60, 66, 82, 84, 88-90

hղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25, 27, 29, 30, 33, 34, 36

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

  • «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33, 43, 51, 52

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

  • «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 5, 7-12, 17, 19, 23, 24, 27, 28, 30, 32, 34, 43, 44, 48, 74, 75

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149032

  • «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք. հոդվածներ՝ 3-5, 7, 10, 12, 14-17, 21-23

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 6, 12, 13, 17, 20, 22, 25, 31

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

  • «Գնումների մասին» ՀՀ օրենք

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012։

            հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան 2013։

հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012:

հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

  • «Խնդրի լուծում»

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

  • «Հաշվետվությունների մշակում»

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

  • «Բարեվարքություն»

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474147, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@cadastre.am):

 

 

Պաշտոնի անձնագիր