Հայտարարություն

Վերջնաժամկետ 14.06.2024 - Ակտուալ չէ
Կոդ

Կոմիտեի Իրավաբանական վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

 

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Կոմիտեի շահերի պաշտպանությունն իրականացնելու նպատակով մասնակացում է ՀՀ դատարաններում քննվող գործերով դատական նիստերին, մասնակցում է վճիռների, որոշումների վերլուծությանը, նախապատրաստում է հայցադիմումներ, միջնորդություններ, հայցադիմումի պատասխաններ, դիրքորոշումներ, ՀՀ դատական ակտերի դեմ վերադասության կարգով բողոքներ և դրանց պատասխաններ, ինչպես նաև` բաժնին վերապահված գործառույթների շրջանակում այլ գրավոր փաստաթղթեր` Կոմիտեի օրինական շահերի պաշտպանությունը դատական մարմիններում ներկայացնելու նպատակով, Կոմիտեի իրավասությանը վերապահված բնագավառները կարգավորող իրավական ակտերով և Կոմիտեի կանոնադրությամբ սահմանված գործառույթների ապահվման նպատակով իրականացնում է այլ աշխատանքներ:

Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու պահից սկսած 1 /մեկ/ տարի ժամկետով:

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • իրավագիտության ոլորտում նվազագույնը բակալավրի աստիճան,

  • ոլորտային օրենսդրության իմացություն,

  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

  • թիմում աշխատելու ունակություն,

  • հաշվետությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,

  • տեղեկությունների հավաքագրում, վերլուծություն:

 

 Փորձագետի պարտականությունները՝

Փորձագետը Կոմիտեին տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացի հետևյալ աշխատանքները՝

  • իր իրավասության սահմաններում կազմակերպել և իրականացնել Կոմիտեի շահերի պաշտպանությունը դատական մարմիններում, Կոմիտեի շահերը ներկայացնել իրավապահ և այլ պետական մարմիններում, իր իրավասության սահմաններում կազմակերպել և իրականացնել Կոմիտեի կառավարչական գործառույթներից բխող դատական պաշտպանությունը դատական բոլոր ատյաններում, այդ նպատակով՝ ներկայացնել հայցեր, վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ և/կամ դիրքորոշումներ:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի հունիսի 14-ը ներառյալ։

Ի գիտություն՝ Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փորձագետի աշխատավարձը կազմում է` 189.696 (մեկ հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ փաստաթղթերը.

1.դիմում՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)

2.անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3.կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4.արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,

5.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

6.մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:

 

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։    

Աշխատանքի վայրը՝ Կադաստրի կոմիտե /ք.Երևան, Արշակունյաց 7/: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ հեռ. 060474247: