Հայտարարություն

Վերջնաժամկետ 28.10.2024 - Ակտուալ չէ
Կոդ

        ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հերթական որակավորումն անցկացվելու է 2024 թվականի նոյեմբերի 11-ին ժամը 1000 -ին:

Հայտնում ենք նաև, որ ելնելով հայտատուների քանակից որակավորման ստուգումը կարող է անցկացվել մեկից ավելի օրերով, որի մասին նախապես պատշաճ կարգով կտեղեկացվի:

Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն կամ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառներից որևէ մեկում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումի ձևը տեղադրված է ստորև:  Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) կամ աշխատանքային գրքույկի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենները,

  •  անձնագրի պատճենը,

  • մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,

  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 900005163283):

    Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի քարտուղարությունում՝ առձեռն, փոստով (ք. Երևան, Արշակունյաց 7) կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով (https://e-request.am/hy) 2024 թվականի հոկտեմբերի 14-ից սույն թվականի հոկտեմբերի 28-ը: 

   Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 28, ժամը՝ 16:00:

   Որակավորումն անցկացվելու է ք. Երևան, Կոմիտաս, 35/2 հասցեում գտնվող վարչական շենքի 12-րդ հարկում:

     Որակավորման հարցաշարերը տեղադրված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջում:

Դիմումների մուտքագրման հարցերով զանգահարել՝ 060-474222 հեռախոսահամարին:

 

Դիմում