ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Հունիսի 30-ը հողաշինարարի և գեոդեզիստի օրն է
Սիրելի՛ գործընկերներ, գեոդեզիստներ, հողաշինարարներ և ոլորտի ապագա մասնագետներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի ստեղծման 29-ամյակի կապակցությամբ։
Հողաշինարարի, գեոդեզիստի մասնագիտության ընտրությունը արդեն իսկ կարևոր, յուրահատուկ ներդրում է կադաստրի համակարգի կայացման ու շարունակական զարգացման գործում։
Այսօր Կադաստրի կոմիտեն իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ և կյանքի է կոչում կարևոր օրենսդրական ու ինստիտուցիոնալ նախաձեռնություններ, որոնք միտված են լուծելու քաղաքացիների համար տարիներ շարունակ անլուծելի դարձած խնդիրները, ծառայությունների արդիականացմանը և քաղաքացիների համար առավել արդյունավետ, թափանցիկ ու հասանելի համակարգի ձևավորմանը։
Շնորհակալ եմ և հավատացնում եմ, որ յուրաքանչյուրիդ սրտացավությունը, նվիրումն ու ներդրած ջանքերը նպաստում են մեր քաղաքացիների խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը:
Մաղթում եմ, որ երբեք չմարի ձեր հետաքրքրությունը այս յուրահատուկ մասնագիտության նկատմամբ: Ցանկանում եմ առողջություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ` ի նպաստ մեր պետության զարգացման և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։
Սիրով՝
Սուրեն Թովմասյան