Տեղեկություն ստանալու համար Կադաստրի համակարգին 6 ամսում դիմել է մոտ 300 000 քաղաքացի և իրավաբանական անձ
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում տեղեկություն ստանալու համար դիմել է 200 998 քաղաքացի և իրավաբանական անձ։ Բնականաբար, ռեկորդակիրը Կադաստրի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանումն է. շուրջ 178 196 դիմում։ Ամենաշատը դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ 143 858 հարցում և որոշում։ Պետական կառույցների կողմից առաջին կիսամյակում արվել է 6 278 հարցում՝ 100 822 անձի վերաբերյալ։
Ստորև՝ Կոմիտեի կառուցվածքային միավորների ստացած նման դիմումների թվաքանակը 6 ամսում.
Ընդհանուր բաժին - 9 263, որից 1 351-ը՝ գրավոր։
Սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչություն – շուրջ 3 180 ( ամբողջը՝ հեռախոսազանգերով)։
Գույքի գրանցման վարչություն – 4 619 (որից 708-ը՝ գրավոր)։
Կադաստրային գնահատման և համ. դիտարկումների վարչություն – 720 (ամբողջը՝ հեռախոսազանգերով)։
Ֆինանսատնտեսագիտական վարչ. – շուրջ 1 342 ( ամբողջը՝ հեռախոսազանգերով)։
Վերահսկողության վարչություն – շուրջ 3 640 ( ամբողջը՝ հեռախոսազանգերով)։
Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն – 178 196 (ամբողջը՝ գրավոր), որից քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ՝ 10 355 դիմում, գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման՝ 18 123 դիմում, հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարցումներ և որոշումներ՝ 143 858, պետական կառույցների կողմից արված հարցումներ՝ 6 278 (100 822 անձի վերաբերյալ)։
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին – 638 ( որից 26-ը գրավոր, 334 անձ դիմել և պատասխան է ստացել Ֆեյսբուքով (որոշ անձիք դիմել և պատասխան են ստացել մի քանի անգամ), մնացածը՝ հեռախոսով)։
. Տեղեկություն տրամադրելու մերժումները եղել են միայն 2 հիմքով՝
երբ Կադաստրի համակարգի լիազորություններից դուրս տեղեկություն են խնդրել կամ
երբ դիմողը հրաժարվել է վճարել տեղեկության համար օրենքով սահմանված գումարը։