Esri Map Book №34-ում ներառված է Արտակ Փիլոյանի հեղինակած քարտեզը

09.07.2019
Esri Map Book №34-ում ներառված է Արտակ Փիլոյանի հեղինակած քարտեզը

 Երկրատեղեկատվական համակարգերի (GIS) ծրագրային ապահովման միջոցներ արտադրող համաշխարհային առաջատարի՝ Esri-ի (Environmental Systems Research Institute) աշխատաժողովի նախօրեին առցանց և տպագիր հրապարակվել է քարտեզների այս տարվա ժողովածուն (Esri Map Book №34), որում ներառված է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ, ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի ասիստենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Արտակ Փիլոյանի կազմած՝ «Սիսիանի գոտում կաղինի աճեցման համար հողերի նպաստավորության քարտեզը»։ 

 

 

 Սան Դիեգոյում հուլիսի 8-ին բացվող համաժողովին Հայաստանից մասնակցում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և տեղակալ Լևոն Մելիքյանը։ Հավաքի կարգախոսն է՝ «GIS. բանական և զգայական համակարգ»։