Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները մասնակցում են Տոկիոյի գիտաժողովին

15.07.2019
Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները մասնակցում են Տոկիոյի գիտաժողովին

Տոկիոյում հուլիսի 15-ին բացվում է Քարտեզագրության համաշխարհային ասոցիացիայի հերթական գիտաժողովը, որին Հայաստանից մասնակցում են Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն ու գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը։ Շուրջ մեկ ամիս առաջ Կադաստրի կոմիտեն դարձավ այս ասոցիացիայի անդամ։

 

Մինչև բուն գիտաժողովի բացումը, Քարտեզագրության համաշխարհային ասոցիացիայի հանձնաժողովներից մի քանիսը հուլիսի 13-ին և 14-ին  նախնական աշխատահավաքներ անցկացրին։ Վաղ ազդարարման ու աղետների կառավարման և ճգնաժամային իրավիճակների քարտեզագրման հանձնաժողովի կազմակերպած «Աղետների ռիսկերի մարտահրավերները քարտեզագրության համար... » խորագրով աշխատահավաքին հանձաժողովի նախագահ, պրոֆ․ Միլան Կոնեչնիի  (Չեխիա) հրավերով հիմնական զեկուցողի կարգավիճակում ելույթ ունեցավ նաև Արտակ Փիլոյանը՝ ներկայացնելով «Աղետների ռիսկերի գնահատումն ու քարտեզագրումը վիրտուալ աշխարհագրական միջավայրում։ Առաջընթացը Հայաստանում» զեկույցը։