Քննական նորամուծություններն այսօր նույնպես «քննություն հանձնեցին»
Հայաստանի տարածքում անշարժ գույքի գնահատման որակավորման քննությանը մասնակցելու հայտ ներկայացրած 28-ից այսօր դրական արդյունքով տուն վերադարձավ 4 դիմորդ, 11-ը բացակա էր։ Հունիսի 14-ին հետաձգված քննությունն էր սա, և անցկացվեց թեստային քննության համակարգչային նոր ծրագրով։ Վերջին հաշվով, ծրագիրն այսօր ևս քննություն հանձնեց։ Քննական մի քանի կարևոր «նորամուծությունների» ընթացքը հասկանալու համար դրանց հետևեց նաև Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
Քննական մյուս նորությունն այն է, որ հանձնաժողովը նոր նախագահ ունի. Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյան։ Նախկինում այն գլխավորում էր գնահատման վարչության պետ Հմայակ Հակոբյանը, որի ծառայությունները դադարեցվել են հուլիսի 12-ին։ Մյուս նորությունը՝ քննական հարցերը հստակեցված են, մոտեցված գնահատողի մասնագիտությանը, իսկ երկակի կամ վիճելի պատասխան ենթադրող հարցերը հանվել են։