ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հուլիսի 27-ից պաշտոնապես կկոչվի Կադաստրի կոմիտե

24.07.2019
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հուլիսի 27-ից պաշտոնապես կկոչվի Կադաստրի կոմիտե

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի՝ 2019 թվականի հուլիսի 27-ին ուժի մեջ մտնող փոփոխությունների համաձայն, Հայաստանի կադաստրի պետական կառավարման մարմնի պաշտոնական անվանումն այդուհետ ոչ թե Անշարժ գույքի կադաստրի կոմիտե է, այլ Կադաստրի կոմիտե։ Բնականաբար, գրավոր դիմելիս կամ հրապարակումներում կարելի է անվանել ՀՀ կադաստրի կոմիտե կամ Հայաստանի կադաստրի կոմիտե կամ պարզապես՝ Կադաստրի կոմիտե։

Ի դեպ, գերատեսչության ղեկավարի պաշտոնի անվանումը, ինչպես նախկինում, մնում է նույնը։ Այսինքն, ոչ թե Կադաստրի կոմիտեի պետ կամ նախագահ, ինչպես հաճախ են նշում դիմելիս կամ հրապարակումներում, այլ ղեկավար։