Կոմիտեում էին «Մասդար» ընկերության ներկայացուցիչները
Մաքուր էներգիայի արտադրությամբ հայտնի «Մասդար» ընկերության մենեջեր Իբրահիմ Ալմանսուրին և գլխավոր փորձագետ Պիեռ-Լյուիս Ռուստն այսօր Կադաստրի կոմիտեում էին։ Գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանն ու անշարժ գույքի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը հյուրերին ներկայացրին Հանրապետությունում անշարժ գույքին առնչվող իրավական դաշտը, հողի վարձակալության, օտարման հնարավորություններն ու սահմանափակումները և նրանց հետաքրքրող այլ հարցերի պատասխանները։
Հայաստանի համապատասխան գերատեսչություններ և ծառայություն մատուցող ընկերություններ նման ճանաչողական այցերը «Մասդարի» ներկայացուցիչները խնդրել են մեր երկրում վերականգնվող էներգառեսուրսների կայան կառուցելու և շահագործելու ծրագիրը հաստատելուց առաջ. այս մասին հուշագիրը ՀՀ կառավարության հետ ստորագրված է։