Արմինե Դանիելյանը մասնակցեց UNGGIM-ի նստաշրջանին

10.08.2019
Արմինե Դանիելյանը մասնակցեց UNGGIM-ի նստաշրջանին

 Կոմիտեի Գեոդեզիայի և քարտեզագրության վարչության աշխատակից Արմինե Դանիելյանն օրերս մասնակցեց ՄԱԿ-ի երկրատարածական տեղեկատվության գլոբալ կառավարման փորձագետների 9-րդ նստաշրջանին (UNGGIM): UNGGIM-ը համակարգում և ապահովում է քարտեզագրական , կադաստրային, երկրատարածական տեղեկատվությանն առնչվող համատեղ աշխատանքները:

 

 Քննարկվեցին երկրատարածական տվյալների կառավարման ամրապնդման, Համաշխարհային գեոդեզիական ցանցի բարելավման հարցեր, և թե երկրատարածական տվյալների կիրառումն ինչպես կարելի է ծառայեցնել կայուն զարգացմանը, աղետների ռիսկերի գնահատմանն ու նվազեցմանը։ Իսկ ոչ պաշտոնական կարևոր հանդիպումների գործնական արդյունքներն Արմինեն կներկայացնի վարչությունում։