Անշարժ գույքի գրանցման գործարքներն այս հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել են 17.1 %-ով
16.08.2019
2019 թվականի հուլիսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16'073 գործարք, որը 2019 թվականի հունիսի համեմատ աճել է 10.3 %-ով, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ` 17.1 %-ով:
Երևանում 2019 թվականի հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունիսի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ՝ 9.8 %-ով :
Մարզերի քաղաքներում 2019 թվականի հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունիսի համեմատ աճել են 0.1 %-ով: