Պաշտոններով փոխատեղվել են Կադաստրի «Վաղարշապատ» և «Չարենցավան» գրասենյակների պետերը

16.08.2019
Պաշտոններով փոխատեղվել են Կադաստրի «Վաղարշապատ» և «Չարենցավան» գրասենյակների պետերը

 Կադաստրի կոմիտեի «Վաղարշապատ» սպասարկման գրասենյակի պետ Սարգիս Թասլաքյանը նշանակվել է «Չարենցավան» գրասենյակի պետ, իսկ վերջինիս պետ Աշոտ Բաշոյանը՝ «Վաղարշապատ» գրասենյակի պետ։ Երկուսի պաշտոնավարման ժամկետը մինչև 2021 թ. օգոստոսի 13-ն է։ Փոխատեղման համար հիմք են հանդիսացել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» և  «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև Թասլաքյանի և Բաշոյանի գրավոր համաձայնությունները։

 

 

 Դեռևս տարեսկզբին, երբ Կոմիտե էին հրավիրված բոլոր գրասենյակների պետերը, ղեկավար Սարհատ Պետրոսյանը նրանց  տեղեկացրել էր, որ աշխատանքի արդյունավետության, սպասարկման որակի և համակարգի հանդեպ վստահությունը բարձրացնելու նպատակով կլինեն նաև գրասենյակների պետերի փոխատեղումներ. չի բացառվում, որ՝ մոտ կեսի։ Որպես պատճառ, նա նաև այս հանգամանքն էր նշել.

 

 «Երբ մարդը երկար տարիներ նույն տեղում այդ պաշտոնին է, տեղացի «մտերիմների» խաթրից դուրս չգալու գործոնն էլ է աշխատում։ Նախկինում նման հարցերը «որևէ ձևով» լուծվել են, հիմա այդպես չի' լինելու։ Եվ դուք էլ բաց ճակատով կաշխատեք, նման առիթներ չեն լինի»։