Ռեգիստրի պատրաստման դասընթաց՝ Կադաստրի աշխատակիցների և համակարգում չաշխատողների համար. դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 20-նն է
Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը Կադաստրի աշխատակիցների, ինչպես նաև համակարգում չաշխատող անձանց համար կազմակերպում է անշարժ գույքի ռեգիստրի պատրաստման դասընթաց։
6-շաբաթյա դասընթացը ՊՈԱԿ-ի ուսումնամեթոդական կենտրոնում (Երևան, Կոմիտասի պող., 35/2 շենք) շաբաթվա 1-ին, 3-րդ և 5-րդ աշխատանքային օրերին անցկացվելու է ժամը 18։30-ից 20։30-ը, իսկ շաբաթ օրը՝ ժամը 12։00-ից 16։00-ն։ Նախատեսված է տեսական դասերի 50 ժամ (28 ժամը՝ անշարժ գույքի գրանցման ոլորտ, 8 ժամը՝ հողաշինարարության և հաշվառման ոլորտ, 6 ժամը՝ գեոդեզիայի և քարտեզագրման ոլորտ, 4 ժամը՝ անշարժ գույքի գնահատման ոլորտ, 2 ժամը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում, 2 ժամը՝ դատական համակարգ)։ Գործնական աշխատանքը համակարգում չաշխատող անձանց համար կկազմակերպվի աշխատանքային 1 շաբաթվա բոլոր 5 օրերին, ժամը 9։00-ից 13։00-ն, իսկ համակարգում աշխատողների համար՝ 2 օր, ժամը 9։00-ից 13։00-ն։
Համակարգում չաշխատող ֆիզիկական անձանց վճարումը դասընթացի համար 50 հազար դր. (ԱԱՀ-ը՝ ներառյալ), իրավաբանական անձանց վճարումը՝ 100 հազար դր. (ԱԱՀ-ը՝ ներառյալ)։
Դասընթացին մասնակցել ցանկացողները դիմեն ՊՈԱԿ-ի ընդհանուր բաժին. հեռ՝ 010-540166։
Դասերը կսկսվեն 2019 թ. սեպտեմբերի 30-ին, կավարտվեն նոյեմբերի 8-ին։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. սեպտեմբերի 20-ը։
Թեմաներն են՝
1. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման իրավական հիմքեր,
2. պետական գրանցման վարույթը և տեղեկատվության տրամադրում,
3. պետական գրանցման առաձնահատկություննեը,
4. պայմանագրերի կողմերի ստորագրությունների իսկության ճանաչում,
5. պետական գրանցման համակարգի ֆինանսավորում, պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության վճարովիություն և կատարման ժամկետներ,
6. իրավունքների պետական գրանցման վարույթի կասեցում, դադարեցում և մերժում,
7. պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգ,
8. ՀՀ հողային ֆոնդը , hողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերը, գործառնական նշանակությունը, հողամասերի թույլատրված օգտագործումը,
9. շինությունների հատակագծին և բնութագրին ներկայացվող պարտադիր պահանջներ,
10. hողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգ:
11. ժամանակակից արբանյակային տեխնոլոգիաներով իրական ժամանակում գործող ռեֆերենց դիրքորոշման կայանների օգտագործման աշխատանքային սկզբունքներ,
12. տեղագրական և կադաստրային հատակագծերում և քարտեզներում օգտագործվող կոորդինատային համակարգեր,
13. երկրատեղեկատվական համակարգերի ներդրումն ու զարգացումը ՀՀ-ում,
14. անշարժ գույքի կադաստրային գնահատման օրենսդրություն, կադաստրային գնահատման ընթացակարգեր,
15. դատական պրակտիկայի ամփոփում,
16. ARPIS էլեկտրոնային համակարգում անշարժ գույքի ռեգիստրերի կողմից իրականացվող գործառույթների (մուտքագրում, տվյալների լրացում) մեթոդական ցուցումներ,
17. քարտեզագրության նյութերի մշակման նոր տեխնոլոգիանների կիրառում, տեղեկատվության կառավարում: