Համայնքի ավագանին մերժեց Մայակովսկին անվանափոխել Շահապ, իսկ Ալափարսում դեռ կքննարկեն, քանի որ տարաձայնություններ կան Այլաբեր անվան շուրջ
23.08.2019
Ալափարս գյուղն Այլաբեր անվանելու հարցում առկա են տարաձայնություններ, ուստի բնակչության հետ լրացուցիչ հանդիպում է նախատեսված, արդյունքների մասին կտեղեկացնեն։ Իսկ Մայակովսկի համայնքի ավագանին մերժել է բնակավայրն անվանել Շահապ՝ գտնելով որ «այն պարսկերեն է»։ Մինչդեռ մասնագետները վստահ են, որ Շահապն օտարամուտ անվանում չէ։
ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի այս առաջարկները՝ օտարամուտ լինելու պատճառով մարզի Ալափարս գյուղն անվանել Այլաբեր, իսկ Մայակովսկի գյուղը՝ Շահապ, նամակով փոխանցվել էին Կոտայքի մարզպետին՝ համապատասխան համայնքների ղեկավարների հետ դրանք քննարկելու համար։ Համայնքների ավագանիների կարծիքները Կադաստրի կոմիտե՝ հանձնաժողովի նախագահին է ուղարկել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։