Հանրային քննարկում՝ սոցհարթակում. Мухни, Ехипатруш, Шхаршик, Сахмосаван, Оанаван, թե՞ Мугни, Египатруш, Шгаршик, Сагмосаван, Оганаван

04.09.2019
Հանրային քննարկում՝ սոցհարթակում. Мухни, Ехипатруш, Шхаршик, Сахмосаван, Оанаван, թե՞ Мугни, Египатруш, Шгаршик, Сагмосаван, Оганаван

 Կադաստրի մասնագետներն աշխարհագրական մի շարք անվանումների ռուսերեն տառադարձության նոր առաջարկներ են ներկայացրել։ Իսկ Կադաստրի կոմիտեն դրանց շուրջ կարծիքների համար դիմել է արտաքին գործերի, արդարադատության և կրթության նախարարություններին։ Հաստատման դեպքում գործող իրավական ակտը փոփոխելու նախագիծ կմշակվի։ Մինչ այդ, հետաքրքիր է, թե հանրությու՞նն ինչ կարծիք ունի։ Մասնագետների առաջարկները Կադաստրի կոմիտեի լրատվականը  Ֆեյսբուքի իր էջում մարզ առ մարզ ներկայացնում է հանրությանը։ Քննարկմանը կարելի է հետևել այստեղ։ 


 Օրինակ, գործող օրենքով, Արագածոտնի մարզի Մուղնի, Եղիպատրուշ, Շղարշիկ, Սաղմոսավան և Օհանավան համայնքների անունները ռուսերեն տառադարձվում են՝ Мухни, Ехипатруш, Шхаршик, Сахмосаван, Оанаван մեր մասնագետներն առաջարկում են տառադարձել՝ Мугни, Египатруш, Шгаршик, Сагмосаван, Оганаван։ 


 Աշխարհագրական անունների տառադարձումը կարևոր է հատկապես օտարալեզու քարտեզներ կազմելիս։