Հանրային քննարկում՝ Вахаршапат, Амасиа, Ленухи, թե՞ Вагаршапат, Амасия Ленуги

02.09.2019
Հանրային քննարկում՝ Вахаршапат, Амасиа, Ленухи, թե՞ Вагаршапат, Амасия Ленуги

 Կադաստրի մասնագետներն աշխարհագրական մի շարք անվանումների ռուսերեն տառադարձության նոր առաջարկներ են ներկայացրել։  Իսկ Կադաստրի կոմիտեն կարծիքների համար դիմել է արտաքին գործերի, արդարադատության և կրթության նախարարություններին։ Հաստատման դեպքում օրենսդրական փոփոխությունների նախագիծ կմշակվի։ Մինչ այդ, հետաքրքիր է, թե հանրությու՞նն ինչ կարծիք ունի։ Մասնագետների առաջարկները Կոմիտեի լրատվականը Ֆեյսբուքում մարզ առ մարզ ներկայացնում է հանրությանը, քննարկմանը կարելի է հետևել այստեղ։

 

 

  Օրինակ, գործող օրենքով, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Ամասիա և Լենուղի համայնքները ռուսերեն տառադարձվում են՝ Вахаршапат, Амасиа և Ленухи, Կադաստրի մասնագետներն առաջարկում են տառադարձել՝ Вагаршапат, Амасия Ленуги ։

  Աշխարհագրական անունների տառադարձումը կարևոր է հատկապես օտարալեզու քարտեզներ կազմելիս։

--

 Լուսանկարում՝ Վաղարշապատը վերևից, օդալուսանկարը՝ Կադաստրի կոմիտեի («Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ)։