Հանրային փոքրիկ քննարկում՝ Гехамабак, Гехамасар, Гехамаван, Гехаркуник, Вахашен, թե՞ Гегамабак, Гегамасар, Гегамаван, Гегаркуник, Вагашен

09.09.2019
Հանրային փոքրիկ քննարկում՝ Гехамабак, Гехамасар, Гехамаван, Гехаркуник, Вахашен, թե՞ Гегамабак, Гегамасар, Гегамаван, Гегаркуник, Вагашен

 Կադաստրի մասնագետներն աշխարհագրական մի շարք անվանումների ռուսերեն տառադարձության նոր առաջարկներ են ներկայացրել։ Իսկ Կադաստրի կոմիտեն դրանց շուրջ կարծիքների համար դիմել է արտաքին գործերի, արդարադատության և կրթության նախարարություններին։ Հաստատման դեպքում գործող իրավական ակտը փոփոխելու նախագիծ կմշակվի։ Մինչ այդ, հետաքրքիր է, թե հանրությու՞նն ինչ կարծիք ունի։ Կոմիտեի լրատվականը Ֆեյսբուքում մասնագետների առաջարկները ներկայացնում է այստեղ՝ մարզ առ մարզ։

 Օրինակ, գործող օրենքով, Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ, Գեղամասար, Գեղամավան, Գեղարքունիք, Վաղաշեն համայնքների անունները ռուսերեն տառադարձվում են Гехамабак, Гехамасар, Гехамаван, Гехаркуник, Вахашен։ Մասնագետներն առաջարկում են տառադարձել՝ Гегамабак, Гегамасар, Гегамаван, Гегаркуник, Вагашен։ 

 Աշխարհագրական անունների տառադարձումը կարևոր է հատկապես օտարալեզու քարտեզներ կազմելիս։