Հիմնավորված հետաձգումներ հնգամյա ծրագրում, կառավարություն ուղարկված կանոնադրության ընթացքը, ջեռուցման մեկնարկն ու շինարարության ավարտը. աշխատանքային խորհրդակցություն
![Հիմնավորված հետաձգումներ հնգամյա ծրագրում, կառավարություն ուղարկված կանոնադրության ընթացքը, ջեռուցման մեկնարկն ու շինարարության ավարտը. աշխատանքային խորհրդակցություն Հիմնավորված հետաձգումներ հնգամյա ծրագրում, կառավարություն ուղարկված կանոնադրության ընթացքը, ջեռուցման մեկնարկն ու շինարարության ավարտը. աշխատանքային խորհրդակցություն](https://cadastre.am/storage/files/news-7408415746-img-5734-mini-700x_.jpg?token=dc1a29c230d2573df69df5e95b5f7092)
Հիմնավորված հետաձգումներ հնգամյա ծրագրում, կառավարություն ուղարկված կանոնադրության ընթացքը, ջեռուցման մեկնարկն ու շինարարության ավարտը. աշխատանքային խորհրդակցություն
#ՆորԿադաստր
Աշխատանքային այսօրվա խորհրդակցությանն՝ ի թիվս այլ հանձարարականների, Կադաստրի կոմիտեի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Կարախանյանը իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցեց, որ հարկավոր է զեկուցագրերով և նոր ժամկետների հիմնավորումներով ներկայացնել Կոմիտեի հնգամյա ծրագրով նախատեսված այն միջոցառումները, որոնց իրականացման համար հավելյալ ժամկետ է անհրաժեշտ:
Պահպանելով ամեն շաբաթ ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպումների ֆորմատը՝ վերջիններիս, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանին և տեղակալ Գագիկ Եգանյանին առաջարկվեց հարցեր լինելու դեպքում անպայման հանդես գալ նախաձեռնությամբ և չսպասել հերթական հանդիպմանը:
Պատասխանատուներին հանձնարարվեց պարզել՝ ի՞նչ փուլում է Կոմիտեի՝ կառավարություն ուղարկված կանոնադրությունը, որի արդյունքում Կոմիտեում վերակազմավորումներ, փոփոխություններ են սպասվում:
Համակարգիչների հերթական խմբաքանակի ձեռքբերմանը զուգահեռ, Տեղեկատվական կենտրոնի ղեկավար Կարեն Գրիգորյանին հանձնարարվեց, ըստ առաջնահերթության և ռացիոնալ բաշխման, հստակ տեղեկատվություն հավաքագրել համակարգիչների վիճակի մասին, միշտ պատրաստ ունենալ առնվազն 10՝ անհրաժեշտ ծրագրերով հագեցած համակարգիչներ:
Այս շաբաթ գլխավոր քարտուղարի տեղակալ Գագիկ Եգանյանը կներկայացնի նաև շինարարական աշխատանքների բոլոր մանրամասները ներառող՝ ավարտվող, ընթացիկ և պլանավորած աշխատանքների մասին ամփոփ փաստաթուղթ, որպեսզի ավելի պատկերավոր դառնան դրանք ավարտին հասցնելու ժամկետները:
Ի դեպ, այսօրվանից ջեռուցվում են Կոմիտեի բոլոր առանձնացված ստորաբաժանումները, իսկ այս շաբաթվա ընթացքում, պատասխանատուների հավաստմամբ, կգործարկվի նաև Կոմիտեի շենքի ջեռուցումը: