Օրինագիծը քննարկվել է ԱԺ-ում
20.11.2019
![Օրինագիծը քննարկվել է ԱԺ-ում Օրինագիծը քննարկվել է ԱԺ-ում](https://cadastre.am/storage/files/news-9280569985-49104178-587366418381907-10264207333261312-n-700x_.jpg?token=ec5dbc895cfacc4fd4d19f54333841ec)
ՀՀ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Արամ Կարախանյանը: Նա նշել է, որ Կառավարությունն առաջարկել է, որ նախագիծն ուժի մեջ մտնի 2021 թվականի հունվարի 1-ից, ինչն ընդունվել է հեղինակների կողմից:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրինագիծը:
Հիմնական զեկուցող Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Արամ Կարախանյանի տեղեկացմամբ՝ ընդունվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի առաջարկը: