Համագործակցություն Ասիական զարգացման բանկի հետ

23.12.2019
Համագործակցություն Ասիական զարգացման բանկի հետ

Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչ՝ քաղաքաշինության ավագ մասնագետ Մարիա Պիա Անկոռային Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր պատմեց Կոմիտեի կողմից ավելի վաղ սկսված և առաջիկայում իրագործելիք ծրագրերի մասին։ Հանդիպմանը ներկա մեր մասնագետները հյուրին ներկայացրին նաև, թե փոխգործակցության և աջակցության նախնական ինչ պայմանավորվածությունների ունի Կոմիտեն տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ։

Կոմիտեի ղեկավարը շատ կարևոր համարեց ինչպես նոր, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համատեղ քննարկումներն ու հետագա հնարավոր համագործակցության հեռանկարը Ասիական զարգացման բանկի հետ:

 

Հանդիպման վերջում կողմերն ուրվագծեցին հարցերի նախնական այն շրջանակը, որում ցանկալի կլինի շարունակել հետագա համագործակցությունը։