Փոքրիկ հարցում՝ սոցցանցում. ճիշտ են Бджни, Бюрехаван, Ехвард և Мехрадзор, թե՞ Бжни, Бюрегаван, Егвард և Меградзор տարբերակները

12.09.2019
 Փոքրիկ հարցում՝ սոցցանցում. ճիշտ են Бджни, Бюрехаван, Ехвард և Мехрадзор, թե՞ Бжни, Бюрегаван, Егвард և Меградзор տարբերակները

 Կադաստրի մասնագետներն աշխարհագրական մի շարք անվանումների ռուսերեն տառադարձության նոր առաջարկներ են ներկայացրել Կադաստրի կոմիտե։  Իսկ Կադաստրի կոմիտեն կարծիքների համար դիմել է արտաքին գործերի, արդարադատության և կրթության նախարարություններին։ Հաստատման դեպքում օրենսդրական փոփոխությունների նախագիծ կմշակվի։ Մինչ այդ,  Կադաստրի կոմիտեի լրատվականը Ֆեյսբուքի էջում փոքրիկ հարցում է կազմակերպել՝ հասկանալու, թե էջի հետևորդների շրջանում, օրինակ, ո՞ր տարբերակներն են ճիշտ համարում։ Մասնագետների առաջարկները ներկայացվում են մարզ առ մարզ։

 

 

 Օրինակ, գործող օրենքով, Կոտայքի մարզի Բջնի, Բյուրեղավան, Եղվարդ, և Մեղրաձոր համայնքների անունները ռուսերեն տառադարձվում են՝ Бджни, Бюрехаван, Ехвард և Мехрадзор, Կադաստրի մասնագետներն առաջարկում են տառադարձել՝ Бжни, Бюрегаван, Егвард և Меградзор ։

 Աշխարհագրական անունների տառադարձումը կարևոր է հատկապես օտարալեզու քարտեզներ կազմելիս։