Կոմիտեում էր «Trimble» ընկերության ներկայացուցիչը
Կադաստրի կոմիտեում էին միջազգային ճանաչում ունեցող «Trimble» ընկերության ներկայացուցիչ, «Ինտերգեոտեկ» ՍՊԸ տնօրեն Արթուր Ամիրաղյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի վարիչ Արայիկ Հակոբյանը: Քննարկվեցին Հայաստանում գործող ռեֆերենց կայանների ցանցի զարգացման հնարավորությունները, ծրագրերի իրականացման, ցանցի արդիականացման ուղղությամբ հնարավոր համագործակցության հեռանկարները:
Կադաստրի կոմիտեից հանդիպմանը մասնակցում էին գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը, ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանը և քարտեզագրության բաժնի պետ Բագրատ Նազարյանը:
Մասնակիցները ներկայացրեցին կոնկրետ հնարավորությունների և ծրագրերի իրենց պատկերացումները, ինչպես նաև քննարկեցին հետագա համագործակցության, տարբեր ուսումնական հաստատությունների հետ մասնագիտական դասընթացների և վերապատրաստումների կազմակերպման գործնական հնարավորությունները: