Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

28.01.2020
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց Բանակի օրվա կապակցությամբ:

Բանակն է մեր անկախության ու անվտանգության գլխավոր երաշխավորը, մեր ներկայի ու ապագայի հենասյունը, որի ուժն ումարտական ոգին անառիկ են պահում մեր երկրի սահմանները, ապահովում մեր խաղաղ կեցությունը:

Փառք ու պատիվ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած և այսօր էլ անձնվիրաբար ու նվիրումով հայրենիքը պաշտպանող մեր խիզախ տղաներին:

Կրկին շնորհավորելով այս փառապանծ տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ խաղաղ լինեն մեր երկրի առավոտները, որ մեր ժողովուրդը շարունակի աշխատել ու արարել` հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման և վերելքի: