Ճիշտ է ռուսերեն տառադարձված Дилиджан, թե՞ Дилижан տարբերակը. հանրային փոքրիկ հարցում
24.09.2019
Կադաստրի մասնագետներն աշխարհագրական մի շարք անվանումների ռուսերեն տառադարձության նոր առաջարկներ են ներկայացրել Կադաստրի կոմիտե։ Իսկ Կադաստրի կոմիտեն կարծիքների համար դիմել է արտաքին գործերի, արդարադատության և կրթության նախարարություններին։ Հաստատման դեպքում օրենսդրական փոփոխությունների նախագիծ կմշակվի։ Մինչ այդ, Կոմիտեի լրատվականը մարզ առ մարզ փոքրիկ առցանց հարցում է կազմակերպել սոցցանցում՝ իմանալու հանրության վերաբերմունքը։
Օրինակ, գործող օրենքով, Տավուշի մարզի Դիլիջան, Կայան և Բաղանիս համայնքների անունները ռուսերեն տառադարձվում են՝ Дилиджан, Кайан և Баханис, մեր մասնագետներն առաջարկում են տառադարձել՝ Дилижан, Каян և Баганис ։
Աշխարհագրական անունների տառադարձումը կարևոր է հատկապես օտարալեզու քարտեզներ կազմելիս։