ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Կոմիտեի սպասարկման գրասենյակները փակ կլինեն մինչև մարտի 31-ը
25.03.2020
Հարգելի քաղաքացիներ,
Հիմք ընդունելով Հայաստանում արտակարգ դրության պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 15 որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ հայտնում ենք, որ մինչև մարտի 31-ը փակ կլինեն Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները:
Շարունակե՛ք օգտվել առցանց մատուցվող ծառայություններից: