ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․Գործարկվել է գույքահարկի առցանց հաշվիչը

04.07.2020
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․Գործարկվել է գույքահարկի առցանց հաշվիչը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կադաստրի կոմիտեի https://www.e-cadastre.am/ էլեկտրոնային հարթակում արդեն գործում է անշարժ գույքի հարկի հաշվիչը, որի միջոցով կարող եք իմանալ ձեր անշարժ գույքի գործող կադաստրային արժեքը և հարկը, ինչպես նաև շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը և անշարժ գույքի հարկը։ Մուտքագրելով սեփականության վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը՝ կարող եք իմանալ Ձեր գույքահարկի չափը ոչ միայն այս պահին գործող, այլ նաև 2021-2026 թվականների համար։