Կոմիտեի որոշ գրասենյակներ կշարունակեն փակ մնալ

06.11.2020
Կոմիտեի որոշ գրասենյակներ կշարունակեն փակ մնալ

Հարգելի՛ հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը և հայտնում, որ առաջիկա օրերին Կադաստրի կոմիտեի  «Շենգավիթ», «Արտաշատ», «Արմավիր», «Վաղարշապատ», «Հրազդան», «Գավառ», «Մարտունի», «Իջևան», «Բերդ», «Գյումրի», «Վանաձոր», «Սպիտակ», «Վարդենիս», «Ճամբարակ», «Եղեգնաձոր», «Կապան», «Գորիս»,  «Արթիկ»  սպասարկման գրասենյակները չեն սպասարկի քաղաքացիներին։

Հիշեցնում ենք, որ Կադաստրի կոմիտեն դիմումատուներին հնարավորություն է ընձեռել ցանկացած տեսակի դիմում ներկայացնել http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով։

Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

☎️060-474207,

☎️060-474205:

Գրասենյակների վերաբացման մասին կտեղեկացնենք լրացուցիչ։