2020-ին Կադաստրի կոմիտեն տրամադրել է գնահատման որակավորման 28 վկայական
27.01.2021
ՀՀ տարածքում անշարժ գույքի գնահատման որակավորման վկայական ստանալու համար 2020 թվականի ընթացքում դիմել է 117 հայտատու։
Անցկացվել է 14 քննություն, որոնց արդյունքում 28 մասնակից ստացել են որակավորման վկայականներ:
2020 թվականի ընթացքում դադարեցվել է ընդամենը 1 որակավորման վկայականի գործողություն: