ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

04.02.2021
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քաղաքացի,

եթե Ձեր ավարտական փաստաթղթում առկա է վրիպակ, և վրիպակի ուղղման համար լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտություն չկա, ապա, բացի նախկինում սահմանված ձևով վրիպակի ուղղման դիմում ներկայացնելուց (սպասարկման գրասենյակում, առցանց եղանակով և այլ տարբերակներով), կարող եք նաև «Վրիպակի ուղղում» տեսակի դիմումը էլեկտրոնային համակարգ մուտքագրել՝ զանգահարելով 060-474207 հեռախոսահամարով։

Առանց ստորագրության պահանջի՝ Կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցը կմուտքագրի վրիպակի ուղղման Ձեր դիմումը։