Այսօրվանից «Արտաշատ» սպասարկման գրասենյակը նոր հասցե ունի

05.02.2021
Այսօրվանից «Արտաշատ» սպասարկման գրասենյակը նոր հասցե ունի

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի փետրվարի 5-ից Արտաշատ քաղաքի Մարքսի 7/30 հասցեում գործող Կադաստրի կոմիտեի «Արտաշատ» սպասարկման գրասենյակն այսուհետ կգործի նոր, առավել հարմարավետ տարածքում՝ Երևանյան խճուղի 9 շենք 3/1 հասցեում (Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց)։

Լուսանկարներում նորաբաց գրասենյակն է։