Կուսումնասիրվեն մուտքագրվող դիմում-բողոքները, նույնականացման աշխատանքներում կներգրավվեն նաև կոմիտեից․ աշխատանքային խորհրդակցություն
Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ ամեն երկուշաբթի հրավիրվող խորհրդակցությանն այս անգամ մասնակցում էին նաև տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Այսուհետ ամսվա մեջ մեկ անգամ նրանք անձամբ կներկայացնեն ստորաբաժանումներում առկա խնդիրները, իրենց հուզող հարցերն ու կառաջարկեն հնարավոր լուծումներ։
Սյունիքի մարզում այս պահին առցանց չեն ընդամենը 4 համայնքների քարտեզներ, որոնք շատ կարճ ժամանակում ևս առցանց հասանելիություն կունենան։
Սուբյեկտների նույնականացման աշխատանքների բաշխման վերաբերյալ Պետրոսյանը նկատեց, որ հաճախ, աշխատանքի ծավալի համեմատ, շատ քիչ աշխատակիցներ են ներգրավված, իսկ կոմիտեի ղեկավարը հորդորեց ներգրավել նաև կոմիտեի մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցներին․ «Եթե որևէ մարզում ավարտեն, կշարունակեն օգնել այլ մարզերի՝ իրենց ծանրաբեռնված գործընկերներին»։ Վերջնական արդյունքները կամփոփվեն 20 օրից։
Գեոմատիկայի կենտրոնի համակարգիչներն այսուհետ մակնշված (կնքված) են, և հստակ կգործեն անվտանգության պահպանման բոլոր մեթոդները։
Չափագրողների առցանց գրասենյակի ծրագրային փաթեթում փոփոխություններ են սպասվում նաև մինչև այս ուրբաթ։ Չափագրողի կողմից համայնքի ղեկավարի հաստատմանը տրամադրվող փաստաթղթերի մասով լրացուցիչ կարգավորումներ նախատեսելու համար առաջարկություններ են ներկայացվել սպասարկող ընկերությանը։
Ներքին վերահսկողության վարչությունը կոմիտեի ղեկավարի կողմից հանձնարարական ստացավ շաբաթական կտրվածքով ներկայացնել հաշվետվություն կոմիտե ստացված դիմում-բողոքների, դրանց հիմնական ուղղվածության վերաբերյալ, հանդես գալ առաջարկություններով։