Ոլորտում ցանկացած փոփոխության գլխավոր հասցեատերը քաղաքացին է․ Սուրեն Թովմասյան
Աշխատանքային ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կարևորել է կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները, որոնց թիվ մեկ հասցեատերը քաղաքացին է։ Թովմասյանը նշել է, որ այդ հարցում բոլորիս մոտեցումները նույնն են՝ հասկանալ, թե որ բարեփոխումը որքանով է թեթևացնում քաղաքացու բեռը։
Սուբյեկտների նույնականացման աշխատանքների վերաբաշխման վերաբերյալ կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը պարզաբանել է, որ հաշվի առնելով աշխատանքի ծավալները՝ համապատասխան ծրագրային ապահովումից հետո նույնականացման աշխատանքներում կներգրավվեն ինչպես աշխատակիցներ կոմիտեի 3 մասնագիտական վարչություններից, այնպես էլ բոլոր ռեգիստրները։
Հաշվի առնելով բնակելի տարածքների վարձակալության գրանցումների ցածր ցուցանիշը՝ կոմիտեի ղեկավարը հանձնարարել է գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանին՝ ներկայացնել առաջարկություններ վարձակալության պայմանագրերի կնքման, գների վերանայման և իջեցման հնարավորության վերաբերյալ։
Մետատվյալների կատալոգի նախնական տարբերակի վերաբեյալ իր խոսքում՝ Գեոմատիկայի կենտրոնի ղեկավար Վահագն Մուրադյանը փաստել է, որ արդեն ուսումնասիրվել է ԱՊՀ-ի, Ռուսաստանի և Եվրոպայի փորձը, որի հիման վրա էլ կորոշվի, թե որ ուղղությամբ պետք է ընթանան աշխատանքները։
Կոմիտեի սպասարկման գրասենյակների աշխատանքների, դրանց կատարման ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ վերլուծության վերաբերյալ կոմիտեի ղեկավարի մոտեցումը մեկն է՝ սպասարկման գրասենյակում քաղաքացու նկատմամբ ոչ պատասխանատու վերաբերմունքը որևէ արդարացում չունի։